Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Եգիպտոսի վարչապետի անունը դեռ չի հաղորդվում

Եգիպտոսի վարչապետի անունը դեռ չի հաղորդվում
07.07.2013 | 15:01

Եգիպտոսի նոր իշխանությունները դեռևս չեն կողմնորոշվել ժամանակավոր կառավարության ղեկավարի հարցում։ Ինչպես այսօր մամուլի ասուլիսում հայտնել է երկրի ժամանակավոր նախագահի խորհրդական Ահմեդ ալ Մուսլիմանին, դեռևս չկա հստակ ժամկետ, երբ պետք է նշանակվեն նոր վարչապետ և նախարարներ։ «Բանակցությունները շարունակվում են, դրանք տարվում են նաև «Մուսուլման եղբայրների» հետ։ Շատ քաղաքական ուժեր ներկայացրել են իրենց թեկնուծուներին, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացվել»,- ասել է նախագահի խորհրդականը։ Նա նաև նշել է, որ ՄԱԳԱՏԷ-ի նախկին ղեկավար Մուհամեդ ալ Բարադեյի ընտրությունն ամենատրամաբանականը կլիներ։ Հիշեցնենք, որ նախօրեին լրատվամիջոցները հաղորդել էին, որ Բարադեյն արդեն նշանակված է վարչապետի պաշտոնում։

Դիտվել է՝ 1010

Մեկնաբանություններ